Օսվենցիմի նախկին հաշվապահ` 94-ամյա Օսկար Գրենինգը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարում նա ներգրավված է եղել 300 հազար մարդու սպանության մեջ, գրում է BuzzFeedNews պարբերականը:
Տվյալ գործի լսումները սկսվել են ապրիլի 21-ին, իսկ այսօր Լյունեբուրգի դատարանը հրապարակել է դատավճիռը:
Դատավարության ընթացքում Գրենինգը բազմիցս հայտարարել է, որ ընդունում է «բարոյական մեղքը»` սպանությունների համար:
Նա հետևում էր, թե ինչպես են իր ընկերակիցները սպանում երեխաներին և այրում հրեաներին` գազի խցիկներում: Սակայն, Գրենինգը միշտ էլ հերքել է նացիստների կողմից կազմակերպված ցեղասպանության մեջ իր ներգրավվածությունը: Ի տարբերություն պատերազմական հանցագործությունների մյուս կասկածյալների, Օսվենցիմի նախկին պահակը, ով աշխատել է այնտեղ 1942-ից 1944 թթ.-ին` պատրաստ է խոսել համակենտրոնացման ճամբարի սարսափների մասին: