Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին դատապարտվել Է 5 տարվա ազատազրկման: Դատավճիռը փետրվարի 17-ին կայացվել Է Քութայիսի քաղաքային դատարանի կողմից «Գրուզիա Online»-ը:

 

Նույն այդ գործով Կախեթի նախկին նահանգապետ Զուրաբ Չիաբերաշվիլին դատապարտվել Է 50 հազար լարիի չափով տուգանքի: Նա դատավճիռը համարում Է անօրինական եւ մտադիր Է բողոքարկել այն:

 

Չիաբերաշվիլին եւ Մերաբիշվիլին մեղադրվում Էին երեք հոդվածով: Դատախազությունը նրանց մեղադրում Է ընտրողներին կաշառելու, պետական միջոցները վատնելու եւ յուրացնելու, ինչպես նաեւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ: Բացի այդ, Մերաբիշվիլին մեղադրվում Է նաեւ Կվարիաթի գյուղում ամառանոցի ապօրինի յուրացման մեջ: