Վրաստանի նախկին վարչապետ և «Միասնական ազգային շարժում» կուսակցության գլխավոր քարտուղար Վանո Մերաբիշվիլին, ով նախնական կալանքի տակ է գտնվում կաշառակերության մեղադրանքով, բանտում հացադուլ է հայտարարել: Այդ մասին հայտարարել է նրա փաստաբանը. տեղեկացնում է BBC-ն:
«Քանի որ նա կուսակցություններից մեկի գլխավոր քարտուղարն է, անհրաժեշտ է, որ նա տեղեկություններ ստանա: Նրա պահանջներից մեկն էլ հեռուստացույց ունենալու հնարավորությունն է, ինչը նախատեսված է օրենսդրությամբ»,-ասել է նրա փաստաբանը:
Նախկին վարչապետի մյուս պահանջը լիազորագիր ձևակերպելու իրավունքն է, որպեսզի նրա ընտանիքի անդամները կարողանան տնօրինել Մերաբիշվիլիի բանկային հաշվեհամարները:
Հիշեցնենք, որ Մերաբիշվիլին և Կախեթիում Վրաստանի նախագահի ներկայացուցիչ Զուրաբ Չիաբերաշվիլին մայիսի 21-ին ձերբակալվել էին կաշառակերության և լիազորությունների չարաշահման մեղադրանքով: Դատախազությունում հայտնել են, որ Մերաբիշվիլիին սպառնում է 7-12 տարվա ազատազրկում: