Վրաստանի դատախազությունը որոշում է կայացրել Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի դիակն արտաշիրմելու վերաբերյալ, որը մահացել է 2005 թվականին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Ինչպես սեպտեմբերի 30-ին լրագրողներին հայտարարել Է Ժվանիայի մահվան գործը վարող դատախազ Ռեւազ Նադոյը, արտաշիրմումը կկատարեն օտարերկրացի փորձագետները: Ժվանիայի ընտանիքն արդեն հայտնել է, որ համաձայն է արտաշիրմմանը, ասել է նա:
Նախկին վարչապետին, որը եղել Է «Վարդերի հեղափոխության» առաջնորդներից մեկը, մեռած են գտել 2005 թվականի փետրվարին: Բացի նրանից, բնակարանում գտնվել Է նաեւ Քվեմո Քարթլիի (շրջան Արեւելյան Վրաստանում) փոխնահանգապետ Ռաուլ Յուսուպովի մարմինը:
Այն ժամանակ հետաքննությունը պարզել Է, որ Ժվանիան մահացել Է շմոլագազից թունավորման հետեւանքով: «Վրացական երազանք» կոալիցիայի՝ իշխանության գլուխ անցնելուց հետո սկսվել Է վարչապետի մահվան պատճառների կրկնական հետաքննություն, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: