Կարեւոր մանրամասներ են բացահայտվել 2005 թվականին Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիայի զոհվելու հանգամանքների նոր հետաքննության ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, երկրի գլխավոր դատախազ Գեորգի Բադաշվիլին հայտարարել Է «Կվիրիս պալիտրա» («Շաբաթվա ներկապնակ») թերթին տված հարցազրույցում:
Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիան, որը «վարդերի հեղափոխության» առաջնորդներից մեկն Էր, 2005 թվականի լույս փետրվարի 3-ի գիշերը Քվեմո Քարթլիի տարածաշրջանի փոխնահանգապետ Ռաուլ Յուսուպովի հետ միասին մեռած Է հայտնաբերվել Թբիլիսիի գաղտնի բնակարանում: Այն ժամանակ հայտարարվեց, որ Ժվանիայի եւ Յուսուպովի ողբերգական մահվան պատճառ Է դարձել դժբախտ պատահարը՝ թունավորումը ջեռուցիչ սարքի շմոլ գազից:
«Նախկին վարչապետի զոհվելուն առնչվող գործի հետաքննությունը բազմաթիվ կարեւոր մանրամասներ Է բացահայտել, որոնց մասին ես չեմ կարող խոսել: Հետաքննության ընթացքին տեղեկացված են Զուրաբ Ժվանիայի եւ Ռաուլ Յուսուպովի ընտանիքները: Նրանք ներգրավված են հետաքննության գործընթացում»,-դեկտեմբերի 29-ին թերթը մեջբերել Է Բադաշվիլիի խոսքը:
2012 թվականին «Վրացական երազանք» կոալիցիայի իշխանության գալուց հետո սկսվել Է Ժվանիայի մահվան հանգամանքների նոր հետաքննություն: Ներկայում Վրաստանի դատախազությունը նախկին վարչապետի եւ Յուսուպովի զոհվելու հանգամանքների հետաքննության շրջանակներում սպասում Է փորձաքննության այն նմուշների եզրակացությանը, որոնք փորձագետները վերցրել են մահվանից անմիջապես հետո եւ 2013 թվականին փորձաքննության ուղարկվել արտասահման, հաղորդել Է «Նովոստի Գրուզիա»-ն: