Վրաստանի ոստիկանությունը մի քանի մարդ Է ձերբակալել երկրի նախկին վարչապետ եւ ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլիի ծնողների տունը թալանելու մեղադրանքով, որը գտնվում Է Աբասթումանի ավանում (Սամցխե Ջավաքխի տարածաշրջան): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 17-ին հաղորդել Է «Ռուսթավի-2» հեռուստաալիքը:

 

Կողոպտիչներն ուշ գիշերին Մերաբիշվիլիի ծնողների տուն են սողոսկել հարեւան տնից եւ տարել կենցաղային իրեր ու տեխնիկա: Միջադեպի ժամանակ տանը ոչ ոք չի եղել:

 

Ըստ ԶԼՄ-ների տվյալների՝ գործը բացահայտված Է, կողոպուտի փաստով կատարվում Է հետաքննություն: