Վրաստանի վարչապետի պաշտոնակատար Իրակլի Ղարիբաշվիլին կարող Է դառնալ Վրաստանի ազգային բանկի նախագահ եւ այդ պաշտոնում փոխարինել Գեորգի Կադագիձեին: Այդ մասին դեկտեմբերի 28-ին հաղորդել են վրացական ԶԼՄ-ները:

 

Իրակլի Ղարիբաշվիլին դեկտեմբերի 23-ին բոլորի համար անսպասելիորեն հայտարարել Է վարչապետի պաշտոնից իր հրաժարականի մասին: Վրաստանի ազգային բանկի ներկայիս ղեկավար Կադագիձեն կառավարությունում գործող վերջին պաշտոնյաներից մեկն Է, որը նշանակվել Է Միխեիլ Սահակաշվիլիի նախագահաության ժամանակ: Նրա լիազորությունների ժամկետը լրանում Է 2016 թվականին:

 

«Ոչ պաշտոնական զրույցներում քաղաքական գործիչներն ասում են, որ Ղարիբաշվիլիի թեկնածությունն ակտիվորեն քննարկվում Է Ազգային բանկի նախագահի պաշտոնի համար, սակայն դեռ որոշում չի կայացվել»,- գրում են «Փիրվելի ռադիո» վրացական ռադիոկայանի կայքում: