Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մոտ է ֆրանսիական «Մարսելը» գլխավորելուն։ Այս մասին հաղորդում է Sport.es-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Զիդանը հրաժարվել է գլխավորել Ալժիրի հավաքականը, որի մարզիչ Ջամել Բելմադին հունվարի 24-ին հեռացվել է աշխատանքից, քանի որ սպասում է «Մարսելի» առաջարկին։

Ընդգծվում է, որ ավելի վաղ Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի անդամ, արքայազն Աբդուլլահ Սաադ Աբդուլազիզ Ալ Սաուդը խոստովանել էր, որ կարող է գնել «Մարսելը»։ Լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք գնելու դեպքում նա Զիդանին որպես մարզիչ՝ կհրավիրի ակումբ, նա պատասխանել է. «Ամեն ինչ հնարավոր է»:

Հիշեցնենք, որ Զիդանը Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնը լքել է 2021 թվականին և դրանից հետո այս պաշտոնը չի զբաղեցրել որևէ այլ ակումբում։