Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի և Գյումրիի «Շիրակ»-ի 17-ամյա կիսապաշտպան Վահան Բիչախչյանն ընդգրկվել է Golden Boy ամենամյա մրցանակի հավակնորդների թվում: Ցուցակը հրապարակել է իտալական Tuttosport-ը:
Golden Boy-ը շնորհվում է մինչեւ 21 տարեկան տարվա լավագույն ֆուտբոլիստին: Փորձագետները իրենց վերջնական ընտրությունը կկատարեն աշնանը, սակայն երկրպագուները պաշտոնական կայքում կարող են քվեարկել արդեն հիմա: Մրցանակին հավակնում է մինչև 21 տարեկան 98 ֆուտբոլիստ: Հավակնորդների թվում են նաև հայտնի ֆուտբոլիստների որդիներ, մասնավորապես Ջասթին Կլյուվերտը, Լյուկա Զիդանը, Յանիս Հաջին, Ֆեդերիկո Կյեզան:
Նախորդ տարի մրցանակը ստացել էր Պորտուգալիայի հավաքականի և Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Ռոնատու Սանչիսը: