Փողոցից եկած հարբեցողը չի կարող հայ ժողովրդի հավաքական կերպարը լինել: Այս մասին Ստեփանավանի բնակիչների հետ «Հայաստան» դաշինքի հանդիպմանը հայտարարել է ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Սաղաթելյանը նշել է, որ իրենք որոշել են չմեկնաբանել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, սակայն դրանցից մեկի համար ամեն դեպքում բացառություն կանի:
«Այս մարդը անընդհատ թշնամանք է սերմանում ժողովրդի մեջ: Նա պատերազմ է հայտարարել ժողովրդի այն հատվածին, որը փորձում է մասնակից չլինել նրա դավաճանությանը: Այսօր նա կրկին հայտարարել է, որ դեմ է գնալու հոգեւոր վերնախավին: Խենթ դավաճանին կոչ ենք անում ձեռքերը հեռու պահել եկեղեցուց, հոգեւորականությունից, ազգային արժեքներից եւ չպղծել ամեն բան: Հարբած թավալ է գալիս խոտերի մեջ՝ շիշն իրեն սեղմած ու կարծում է, որ նման կերպ ժողովրի հավաքական կերպարն է ներկայացնում: Դա այդպես չէ: Հայ ժողովրդի հավաքական կերպարը աշխատասեր, ստեղծարար մարդն է: Փողոցային հարբեցողը չի կարող ժողովրդի հավաքական կերպարը լինել», - ընդգծել է Սաղաթելյանը: