Ռուսաստանում երեկ անցկացված տեղական ընտրությունների նախնական արդյունքներով՝ իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության թեկնածուները հաղթում են մի շարք տարածաշրջաններում:

 

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ընտրություններին մասնակցությունը ցածր է Ռուսաստանի հարավ-արևելքում՝ ընդամենը 31 տոկոս:

 

Ղրիմում, որը տարեսկզբին բռնակցվեց Ռուսաստանին, իշխող կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների ավելի քան 70 տոկոսը:

 

Ուկրաինան հայտարարել է, որ ընտրությունները Ղրիմում անօրինական են: