Ավստրիայում խորհրդարանական ընտրությունների նախնական տվյալների համաձայն' երկրում իշխող երկկուսակցական կոալիցիան հավաքել է ձայների մեծամասնությունը' խորհրդարանում առաջիկա 5 տարիներին իշխող ուժ մնալու համար:

 

Կոալիցիա կազմող սոցիալ-դեմոկրատները հավաքել են 27.1%, իսկ պահպանողական Ազգային կուսակցությունը' 23.8% ձայն: Ձայների այս քանակը բավարար է Ավստրիայի խորհրդարանում մեծամասնություն ձևավորելու համար, եթե կուսակցությունները պահպանեն դաշինքը:

 

Աջակողմյան «Ազատություն» կուսակցությունը, հավանաբար, կմեծացնի խորհրդարանում իր ներկայությունը ձայների 21.4%-ով: