Հունգարիայի կառավարող կուսակցությունը, որը գլխավորում է երկրի վարչապետ Վիկտոր Օրբանը, կարողացել է սահմանադրական մեծամասնություն ապահովել Պետական ժողովի (խորհրդարանի) նոր կազմում՝ ապրիլի 6-ին կայացած ընտրություններում ստանալով 133 պատգամավորական մանդատ (66,83 տոկոս):

 

Ընտրությունների նախնական տվյալների համաձայն՝ ձախ լիբերալ բլոկին, որը գլխավորում է Հունգարիայի սոցիալիստական կուսակցությունը, նոր խորհրդարանում բաժին կհասնի 38 տեղ (19,1 տոկոս), «Հանուն Հունգարիայի ապագայի» աջ արմատական կուսակցությանը՝ 23 տեղ (11,56 տոկոս), իսկ «կանաչներին»՝ հինգ մանդատ (2,51 տոկոս):

 

Ազգային փոքրամասնությունները կկարողանան խորհրդարան պատվիրակել իրենց ներկայացուցիչներին՝ առանց ձայնի իրավունքի: Ընդամենը Պետական ժողովում ներկայացված կլինեն Հունգարիայի տարածքում բնակվող 13 ազգությունների ներկայացուցիչներ՝ բուլղարներ, հույներ, խորվաթներ, լեհեր, գերմանացիներ, հայեր, գնչուներ, ռումինացիներ, ռուսիններ, սերբեր, սլովակներ, սլովեններ եւ ուկրաինացիներ:

 

Խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը ռեկորդային ցածր է եղել 1998 թվականից ի վեր: Ընտրատաեղմասեր է եկել ընտրողների 60,48 տոկոսը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: