Իսրայելի խորհրդարանական ընտրություններում առաջատար է «Լիկուդ» կուսակցությունը, ինչը բարձրացնում է իր առաջնորդ Բենյամին Նեթանյահուի հնարավորությունները երկրում նոր կառավարություն ձևավորելու և 3-րդ անգամ անընդմեջ վարչապետի պաշտոնը զբաղեցնելու համար: Այս մասին հայտնել է lenta.ru-ն՝ հղում անելով երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներին:

 

Քվեաթերթիկների մոտ 70%-ի մշակման արդյունքներով՝ «Լիկուդ»-ն ստանում է ձայների 23,73%-ը: Երկրորդը՝ 19,06% արդյունքով, նրա հիմնական թեկնածու ձախակողմյան «Սիոնիստական միություն» դաշինքն է: Երրորդ տեղը զբաղեցնում է Միացյալ արաբական ցուցակը, որը ստացել է ձայների 9,63%-ը: