Արսենի Յացենյուկի «Ժողովրդական ճակատ» կուսակցությունը շարունակում է առաջատար դիրք զբաղեցնել Գերագույն ռադայի արտահերթ ընտրություններում՝ քվեաթերթիկների 99,88%-ի մշակման արդյունքում: Այս մասին հայնտել է Газета.Ru-ն՝ հղում անելով Ուկրաինայի ԿԸՀ-ին:

 

«Ժողովրդական ճակատի» օգտին քվեարկել է ընտրողների 22,15%-ը: Դրան հաջորդում է «Պյոտր Պորոշենկոյի Բլոկ» կուսակցությունը:

 

Հոկտեմբեր 26-ին Ուկրաինայում տեղի են ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: