Արսենի Յացենյուկի «Ժողովրդական ճակատ» կուսակցությունն առաջատարն է Գերագույն ռադայի ընտրություններում: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի ԿԸՀ-ն:
«Ժողովրդական ճակատի» օգտին քվեարկել է ընտրազանգվածի 22,21%-ը, որին հաջորդում է «Պյոտր Պորոշենկոյի բլոկը»՝ ձայների 21,82%-ով:
Հոկտեմբերի 26-ին Ուկրաինայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են անցկացվել: