Կրեմլը մաղթում է հաջող խորհրդարանական ընտրություններ Հայաստանում իր «մերձավոր դաշնակցին և գործընկերոջը»,-ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Հարցը առնվազն տարօրինակ է: Իհարկե, մենք մեր սերտ դաշնակցին և գործընկերոջը մաղթում ենք հաջող խորհրդարանական ընտրություններ»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե որոնք են Կրեմլի ակնկալիքները այս ընտրություններից, և ում են աջակցում Կրեմլում: