Ռուսաստանը հրթիռային հարված է հասցրել Լվովին։ Զոհվել է 4, վիրավորվել է 9 մարդ, գրում են միջազգային ԶԼՄ-ները։ 

«Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Փլատակների տակ դեռ մարդիկ կան»,-ասել է Ուկրաինայի ՆԳ նախարար Իգոր Կլիմենկոն։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին արձագանքել է հուլիսի 6-ի գիշերը Լվովի վրա Ռուսաստանի գիշերային հրթիռային հարձակմանը։ Նա խոստացել է պատասխան հարված տալ Ռուսաստանին Ուկրաինայի դեմ հերթական «ահաբեկչության» համար։