Երեկ՝ մարտի 18-ի առավոտյան, ՌԴ ԶՈւ-ն Նիկոլաևում հրթիռային հարձակում է իրականացրել Նիկոլաևում գտնվող զորանոցի վրա։
Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի խորհրդական Անտոն Գերաշչենկոյի հաղորդմամբ` հրթիռային հարվածի հետևանքով մոտ 40 մարդ է զոհվել։
«Նիկոլաևի 79-րդ հատուկ գործողությունների բրիգադի վրա հրթիռային հարձակման վայրում փլատակների մաքրման վերաբերյալ շվեդական պարբերականի տեսանյութը: Ըստ լրագրողների՝ զոհվել է առնվազն 40 մարդ»,- ասված է հաղորագրությունում։