Ռուսական զինված ուժերը հրթիռներով հարվածել են Ուկրաինայի Լվով և Կրիվոյ Ռոգ քաղաքներին։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:

 

Նա հայտնել է, որ Լվովում զոհվել է 5 մարդ, այդ թվում՝ 14-ամյա աղջիկ, ավելի քան 30 մարդ վիրավորվել է։

Կրիվոյ Ռոգում վիրավորվել է 5 մարդ։

Քաղաքներում ավերածություններ կան։ Վնասվել են տներ ու քաղաքացիական ենթակառուցվածքներ: