Քաբուլի հիվանդանոցներից մեկի մոտ պայթյուն է որոտացել, հայտնել է դեպքի ականատեսը։
«Մահապարտ ահաբեկչությունը տեղի է ունեցել Առողջապահության նախարարության հարևանությամբ գտնվող 400 մահճակալ ունեցող հիվանդանոցում»,- ասել է նա։
Հարձակումից հետո կրակոցներ են հնչել։
Ինչպես հայտնում են տեղական հեռուստաալիքները՝ վկայակոչելով ականատեսներին, առաջինին հաջորդել է հերթական պայթյունը։ Մի խումբ մահապարտ ահաբեկիչներ մտել են շենք, և թալիբների հետ փոխհրաձգություն է սկսվել։
Իտալական Emergency մարդասիրական կազմակերպության տվյալներով՝ ինը մարդ տուժել է և հոսպիտալացվել։
Աֆղանստանի ներքին գործերի նախարարության խոսնակ Քարի Սաիդ Խոստին հայտնել է, որ հարձակման հետևանքով՝ կան զոհեր: