Հուլիսի 15-ի առավոտյան Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի մոտակայքում գտնվող Դեյր Աթիա քաղաքի ոստիկանական տեղամասի մոտ մահապարտ ահաբեկչի կողմից իրականացրած պայթյունի արդյունքում զոհվել է առնվազն 40 մարդ. հայտնում է Associated Press-ը: Ականատեսների վկայությամբ' մահապարտը մոտեցել է տեղամասին ականապատված մեքենայով, ապա՝ պայթեցրել իրեն: 10 ոստիկան և 3 խաղաղ բնակիչ, որոնց թվում՝ մեկ երեխա, տեղում մահացել են: Վիրավորների քանակը դեռևս պարզ չէ:
Պաշտոնական սիրիական ԶԼՄ-ներն արդեն հաստատել են ահաբեկչության փաստը' մեղքը բարդելով «զինված ահաբեկչական խմբավորումների վրա»:
Ահաբեկչության պատասխանատվությունը ոչ ոք չի ստանձնել, սակայն հայտնի է, որ սովորաբար նման պայթյունների հետևում կանգնած են լինում «Ալ Քաիդա»-ին հարող «Ան Նուսրայի ճակատ» խմբավորման գրոհայինները: