Շոտլանդիայի Գլազգո քաղաքում ոստիկանական ուղղաթիռը վայր է ընկել տեղի փաբերից մեկի տանիքին, որի արդյունքում զոհվել է 3 մարդ. գրում է Daily Mail-ը:

 

Այս մասին պարբերականին հայտնել է ոստիկանությունում իր աղբյուրը: Հաղորդագրության մեջ չի ճշտվում, թե արդյոք զոհերն ուղղաթիռի անձնակազմի անդամներ են եղել, թե' փաբի այցելուներ:

 

Միաժամանակ, Daily Telegraph-ը հաղորդում է տասնյակ վիրավորների մասին, որոնցից 9-ը հոսպիտալացվել են: Ուղղաթիռի կործանման պահին փաբում եղել է 120 մարդ:

 

Դեպքի վայրում աշխատում են փրկարարները: