ՌԴ Խաբարովսկի շրջանում փրկարար խմբերը հայտնաբերել են ՄԻ-8 ուղղաթիռի վթարի վայրը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ՏԱՍՍ-ը, ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ կան զոհեր:
ՄԻ-8-ի անձնակազմի ղեկավարն ավիաընկերության հետ կապի է դուրս եկել և տեղեկացրել, որ ուղղաթիռն ընկել է Օխոտի ծովում: «Ուղղաթիռում եղած 16 մարդկանցից 10-ը փրկվել են: Նրանք ափ են դուրս եկել ինքնուրույն: Ուղղաթիռը, անձնակազմի ղեկավարի խոսքով, խորտակվել է: Վեց մարդկանց ճակատագրի մասով ոչինչ հայտնի չէ»,- ասել է ՏԱՍՍ-ի աղբյուրը: Նա մանրամասնել է, որ այդ տեղեկատվությունը ճշգրտվում է:
«Անձնակազմի ղեկավարը տեղեկացրել է, որ ուղղաթիռն ընկել է նաֆթային պլատֆորմից ոչ հեռո' վայրէջք կատարելու փորձի ժամանակ, չկարողանալով թռչել մի փոքր հատված վայրէջքի վայր հասնելու համար»,- տեղեկացրել են իրավապահ մարմիններում: