Շվեյցարիայում տուրիստական ինքնաթիռի վթարի հետևանքով 2 մարդ է զոհվել, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

 

Ինչպես հաղորդում է Վո շրջանի ոստիկանությունը, ինքնաթիռը, որում գտնվել են օդաչուն և ուղևորը, ընկել է Իվերդոն լե Բեն քաղաքից ոչ հեռու՝ օդանավակայանից դուրս գալուց քիչ անց:

 

Վթարի պատճառները պարզվում են։ Ինքնաթիռի հետ կապը կորել էր ընկնելուց րոպեներ առաջ:

 

Ստացված տեղեկությունների համաձայն՝ զոհվածները 59 և 48 տարեկան տղամարդիկ են, ովքեր բնակվում էին Վո և Ժնև շրջաններում: