Իրանի Սպահան նահանգում, որը գտնվում է Իրանի կենտրոնական հատվածում, ուսումնական թռիչքի ժամանակ կործանվել է F-7 կործանիչ։

Ինչպես հաղորդում է SalamNews-ը՝ IRNA-ին հղումով, վթարի հետեւանքով երկու օդաչուներն էլ մահացել են։ Ինքնաթիռի անձնակազմը կրակային պրակտիկա էր իրականացնում Անարակի զորավարժությունների տարածքում։

Ողբերգության պատճառների մասին չի հաղորդվում, այս մասին հայտնի կդառնա հետաքննությունից հետո, գրում է պարբերականը։