ՌԴ Մոսկվայի մարզի Բալաշիխա քաղաքում ցուցադրական թռիչքի ժամանակ կործանվել է Ան-2 ինքնաթիռը: Այդ մասին Интерфакс-ին հայտնել է արտակարգ ծառայություններում աղբյուրը:


«Բալաշիխայի մոտակայքում շաբաթ օրն իրականացվում են ցուցադրական թռիչքներ Ան-2 առաջին ինքնաթիռի թողարկման տարեդարձի կապակցությամբ: Թռիչքներից մեկի ընթացքում օդաչուն կորցրել է կառավարումը, և ցածր բարձրության վրա ինքնաթիռը բախվել է գետնին»,- ասել է աղբյուրը:

Բախումից հետո ինքնաթիռը մասերի է բաժանվել և այրվել: