ՀՕՊ ուժերը Մոսկվայի մարզում երկու հարձակողական անօդաչու թռչող սարք են խոցել, հայտարարել է մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
«ՀՕՊ-ը խոցել է երկու հարձակողական անօդաչու թռչող սարք. մեկը՝ Կրասնոգորսկի մարզում, մյուսը՝ Չացովի շրջանում։ Դեպքի վայր են մեկնել հատուկ ծառայությունները»,- գրել է նա Telegram-ի իր ալիքում։