Իջևանում՝ ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում տեղի է ունենում Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական համալսարանի պետի տեղակալ Արծրուն Հովհաննիսյանի բրիֆինգը ՝ սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ։
Նա նշեց, որ ադրբեջանական ԶՈւ-երի կողմից թիրախավորվել են հայկական բնակավայրերը։
Մասնավորապես՝ Այգեպարը, Չինարին, Ներքին Կարմիրաղբյուր և Պառավաքար համայնքները, ինչպես նաև Բերդ քաղաքը։ Վնասվել է գազատարը։
«Այս ընթացքում Ադրբեջանը սեփական հրետանային մարտկոցները տեղակայել է խաղաղ բնակչության մոտ, բնակավայրերում, որպեսզի հայկական կողմի պատասխան կրակը ուղղվի սեփական բնակչության վրա»,-նշեց նա։
Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ վիրավորները ստացել են միջին ու թեթև վնասվածքներ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
ՀՀ ՊՆ նախկին խոսնակը նշեց, որ հուլիսի 12-ից սկսած մինչև այսօր խոցվել է մոտ 10 անօդաչու թռչող սարք։