Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ռազմական գերատեսչության տարածած տեղեկությունը, իբր, ադրբեջանական հակաօդային ուժերը Հայաստանի զինված ուժերին պատկանող անօդաչու թռչող սարք են ոչնչացրել: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ այդ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում: «Դա նրանց երևակայության հերթական արդյունքն է»,- ասաց Հովհաննիսյանը:

 

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, թե ադրբեջանական հակաօդային ուժերը ժամը 11:45-ի հատվածում հայտնաբերել և ոչնչացրել են ՀՀ ԶՈՒ-ին պատկանող անօդաչու թռչող սարք: