Հայկական զինված ուժերը օգոստոսի 7-ին հակառակորդի անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) են խոցել. ԼՂՀ ՊԲ-ից «Արմենպրես»-ի հետ զրույցում այս լուրը ոչ հերքեցին, ոչ էլ հաստատեցին' առաջարկելով սպասել պաշտոնական հաղորդագրության:

 

Սա առաջին դեպքը չէ, երբ հայկական զինված ուժերը հակառակորդի անօդաչու թռչող սարք են խոցում: Նման մի դեպք էլ արձանագրվել էր 2011թ. սեպտեմբերի 12-ին ԼՂՀ Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի երկնքում. ՊԲ-ն էլեկտրոնային հարվածով խոցել էր հակառակորդի ԱԹՍ-ն, որը, կորցնելով կառավարումը, վայր էր ընկել ու մասերի բաժանվել: