Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ուկրաինական երեք ինքնաթիռ եւ վեց անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, հաղորդում է «Интерфакс-АВН»-ը։
«Ռուսական ՀՕՊ միջոցները Վիշնյովոե բնակավայրում խոցել են ուկրաինական երեք ինքնաթիռ (երկու Սու-25 եւ մեկ Սու-24), ինչպես նաեւ վեց անօդաչու թռչող սարք։ Բացի այդ, Վասիլեւկա բնակավայրի մոտ ոչնչացվել է մեկ «Տոչկա-Ու» տակտիկական հրթիռային համալիր։
Ընդհանուր առմամբ հատուկ ռազմական գործողության սկզբից ի վեր ոչնչացվել է 267 անօդաչու թռչող սարք, 207 զենիթահրթիռային համալիր, 1618 տանկ եւ այլ զրահամեքենա, 166 համազարկային կրակի ռեակտիվ կայանք, 662 դաշտային հրետանի եւ ականանետ, ինչպես նաեւ 1453 միավոր հատուկ ավտոմոբիլային ռազմատեխնիկա»,- ասել է Կոնաշենկովը։