Ռուսաստանի հակաօդային պաշտպանության համակարգերն անցած գիշեր ուկրաինական 4 «Տոչկա-Ու» հրթիռ և ավելի քան 110 ԱԹՍ են խոցել, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Կիևի ռեժիմը, անօդաչու սարքերի և «Տոչկա-Ու» հրթիռների կիրառմամբ, փորձել է ահաբեկչական հարձակում իրականացնել ՌԴ տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ։ ՀՕՊ հերթապահ միջոցներով՝ ոչնչացվել են 4 տակտիկական հրթիռ և 117 ինքնաթիռային տիպի ԱԹՍ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Կուրսկի մարզում խոցվել է 37 ԱԹՍ և 4 հրթիռ, նույնքան ԱԹՍ' Վորոնեժում, Բելգորոդում՝ 17, Նիժնի Նովգորոդում՝ 11, Վոլգոգրադի մարզում՝ 9, Բրյանսկի մարզում՝ 3, Օրյոլի մարզում՝ 2, Ռոստովի մարզում՝ 1 ԱԹՍ։