Անցած գիշեր Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են 45 ուկրաինական անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ 11-ը' Մոսկվայի շրջանում, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Անցած գիշեր, երբ Կիևի ռեժիմը անօդաչու թռչող սարքերի միջոցով փորձեց ահաբեկչություն իրականացնել Ռուսաստանի Դաշնության տարածքում թիրախների վրա, հերթապահ հակաօդային պաշտպանության համակարգերի միջոցով ոչնչացվել է 45 ավիացիոն տիպի անօդաչու թռչող սարք»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ դրանցից 11-ը գնդակոծվել է Մոսկվայի շրջանի, ևս 23-ը՝ Բրյանսկի շրջանի, 6 սարք ոչնչացվել է Բելգորոդի, երեքը՝ Կալուգայի և երկուսը Կուրսկի շրջանի վրա։