Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահը Մոսկվայում պարգեւատրվել է Բարեկամության շքանշանով։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը Մոսկվայում պարգևատրվել է Բարեկամության շքանշանով՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար, ինչպես նաև որպես ժողովուրդների միջև խաղաղության և բարեկամության ամրապնդման համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը:

Պարգևը Զաքարյանին հանձնել է Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրների հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը։ Պարգևատրման արարողությանը ներկա են եղել նաև Պետդումայի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կոմիտեի ղեկավար Օլեգ Մատիցինը և IPPO-ի նախագահ Սերգեյ Ստեպաշինը։

«Ցանկանում եմ անձամբ իմ երախտագիտությունը հայտնել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին և Ռուսաստանի կառավարությանը։ Ինձ համար մեծ պատիվ է ստանալ Բարեկամության շքանշան։

«Վստահ եմ, որ մենք կկարողանանք հաղթահարել մեր ժողովրդի համար այսօրվա դժվարին շրջանը և գնալու ենք ռազմավարական գործընկերության ճանապարհով։ Ես հավատում եմ իրական համագործակցությանը և իրական փոխըմբռնմանը»,- նշել է ԱԺ պատգամավոր Իշխան Զաքարյանը։