ԱՄՆ-ն ներկա չի լինի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ոչ, մենք նրա երդմնակալությանը ներկայացուցիչ չենք ունենա»,- ասել է նա։ Սակայն նա հրաժարվել է պատասխանել հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն բոյկոտելու է երդմնակալությունը։

Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ընդգծել էր, որ Մոսկվայում հավատարմագրված բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները հրավիրվել են մայիսի 7-ին կայանալիք ՌԴ նախագահի երդմնակալությանը։