ՌԴ ՊՆ-ն հայտնել է Կուրսկի ուղղությամբ ուկրաինական ԶՈւ կորուստների թիվը։

«Օրվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերի կորուստները կազմել են մինչև 270 զինվորական և 16 զրահամեքենա, այդ թվում՝ երկու տանկ, Stryker զրահափոխադրիչ, 13 մարտական զրահամեքենա, ինչպես նաև 10 մեքենա և 122 մմ տրամաչափի 30 հաուբից»,- ասվում է հաղորդագրության մեջ։

«Ընդհանուր առմամբ, Կուրսկի ուղղությամբ մարտերի ընթացքում հակառակորդը կորցրել է մինչև 2300 զինծառայող, 37 տանկ, 32 զրահափոխադրիչ, 18 հետևակի մարտական մեքենա, 192 զրահապատ մարտական մեքենա, 88 մեքենա, 4 զենիթահրթիռային համակարգ, բազմաթիվ հրթիռային համակարգերի արձակման կայաններ և 15 դաշտային հրանոթներ»,- ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։