Սիրիայի և Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերը չեն խոցել ԱՄՆ-ի, Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից արձակած 100 հրթիռներից և ոչ մեկը: Նման պնդում է զետեղված ԱՄՆ եվրոպական հրամանատարության (EUCOM) մամլո հաղորդագրության մեջ:

«Այս առաքելությանը մասնակցող հրթիռներից և ոչ մեկը հաջողությամբ չի խոցվել սիրիական ՀՕՊ ուժերի կողմից, և չկա որևէ նշան, որ գործի են դրվել ռուսական ՀՕՊ համակարգերը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ EUCOM տվյալների՝ ընդհանուր առմամբ 105 միավոր զինամթերք է բաց թողնվել երեք նշանակետերի վրա:

 

Սիրիայում օբյեկտների վրա հարվածը ԱՄՆ կենտրոնական հրամանատարության օպերացիաների մի մասն էր՝ Սիրիայի կողմից քիմիական զենքի օգտագործումը կանխելու և զսպելու ուղղությամբ»,- ասվում է մամլո հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Ռուսաստանի դեսպանը հայտարարել էր, որ Ամերիկայի կողմից բաց թողնված ցանկացած հրթիռ կխոցվի: