Հորդանանի հակաօդային պաշտպանության համակարգերը պատրաստ են որսալ և խոցել օդային տարածքը խախտած իրանական անօդաչու թռչող սարքերը կամ կործանիչները, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով անվտանգության աղբյուրներին։
«Հորդանանի հակաօդային պաշտպանությունը պատրաստ է որսալ և խոցել իրանական ցանկացած անօդաչու թռչող սարք կամ կործանիչ, որը կխախտի իր օդային տարածքը», - ասվում է գործակալության հայտարարության մեջ:
Հորդանանը արտակարգ դրություն է մտցնում թագավորության բոլոր նահանգներում Իսրայելի վրա Իրանի հարձակման ֆոնին, հայտնում է Հորդանանի Al Mamlaka հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրին։
«Արտակարգ դրություն է մտցվում Հորդանանի բոլոր նահանգներում»,- ասել է աղբյուրը։