Կորոնավիրուսի դեմ իրանական առաջին պատվաստանյութը արտադրության համար պատրաստ կլինի այս տարվա փետրվարի վերջին: Այս մասին հայտարարել է Իմամ Խոմեյնիի կարգադրության գործադիր շտաբի ղեկավար Մոհամմադ Մոհբերը, հաղորդում է ԻՌՆԱ-ն:
«Մենք շատ հուսով ենք, որ այս տարվա ապրիլի վերջին կկարողանանք գործարկել կորոնավիրուսի դեմ պատվաստումների պլանը»: Նրա խոսքով՝ երկրում իրանական «Բարաքաթ» պատվաստանյութի արտադրության գործընթացը շատ լավ է ընթանում, «մարդկանց վրա փորձարկումների առաջին փուլը մոտ է ավարտին»: