Մեկ ամսվա ընթացքում ուկրաինացի զինվորականները խոցել են 233 իրանական արտադրության Shahed-136 անօդաչու թռչող սարք, որոնք Ռուսաստանի Դաշնությունն օգտագործում է Ուկրաինայի դեմ պատերազմում։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հոկտեմբերի 19-ին ելույթի ժամանակ, գրում է Gordon-ը։
«Մենք աշխատում ենք Ուկրաինայի երկնքի ամբողջական անվտանգությունն ապահովելու ուղղությամբ, արդեն ունենք նշանակալի արդյունքներ՝ մեկ ամսվա ընթացքում 233 հատ Shahed-136 և տասնյակ հրթիռներ են խոցվել, միայն այսօր և միայն Կիևի ուղղությամբ իրանական 10 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել։ Եվս 11 Shahed-136 կործանվել է «Հարավ» ռազմաօդային հրամանատարության զինծառայողների շնորհիվ»,-ասել է նա։
Զելենսկին շնորհակալություն է հայտնել ուկրաինացի զինվորականներին «գերազանց աշխատանքի համար»։