Վլադիմիր Զելենսկին, խոսելով Ռուսաստանի հատուկ գործողության մասին, հայտարարել է, որ Ուկրաինան «այդ պատերազմը դեռ ավելի վաղ » էսկսել, Կիեւը պետք է պատրաստվեր «աշխարհի ամենամեծաթիվ բանակներից մեկի հետ» բախմանը:
Ինչպես Զելենսկին նշել է BBC-ին տված հարցազրույցում, «մեկ երկրի համար դժվար է» պատրաստվել այդպիսի բանի, ուստի Ուկրաինային օգնություն էր հարկավոր: Հենց այդ պատճառով էինք մենք ցանկանում ՆԱՏՕ-ին անդամակցել: Հենց այդ պատճառով մենք կայունացրեցինք իրադրությունն Ուկրաինայում: Հենց այդ պատճառով էր մեզ անհրաժեշտ իմ թիմի ուժեղ ղեկավարությունը: Հենց այդ պատճառով մենք մեր երկրի ներսում պայքարեցինք առանձին քաղաքական խմբերի դեմ… Մենք այդ պատերազմը դեռ ավելի վաղ ենք սկսել»,-ասել է նա:
Նրա խոսքով՝ Ուկրաինային հարկավոր էր պատրաստվել, մասնավորապես նրան հարկավոր էին փող եւ զենք: «Եվ մենք հենց դա էլ արեցինք: Մենք ասում էինք: Մենք ոչ հրապարակավ պայմանավորվել ենք այս կամ այլ մատակարարումների շուրջ»,-ասել է Զելենսկին, հավելելով, որ մի քանի երկրների հետ պայմանավորվել էդեռ դեկտեմբերին եւ հունվարին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: