Հանրապետական կուսակցությունից առաջադրվող ԱՄՆ նախագահի թեկնածու սենատոր Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ պատրաստ է պատերազմի ռիսկի դիմել Ռւսաստանի հետ, որպեսզի ստեղծի, այսպես կոչված, գոտի, որը փակ կլինի թռիչքների համար: Այդ սադրիչ հայտարարությունը նա արել է CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Քաղաքական գործիչը նշել է, որ այդ գոտու բացակայությունը միայն խթանում է «Իսլամական պետություն» խմբավորմա գրոհայիններին, ինչպես նաև հանգեցնում է այն բանին, որ խաղաղ քաղաքացիները ստիպված փախչում են Սիրիայից: Ամերիկացի քաղաքական գործիչը նշել է, որ իրենց «ռազմօդուժը կարող է ապահովել այդպիսի գոտու ստեղծումը»:
«Կարծում եմ, որ ԱՄՆ-ի հետ զինված հակամարտությունը չի վերաբերում Ռուսաստանի հետաքրքրություններին»,-նշել է Ռուբիոն:
Նա չի բացառել Ռուսաստանի հետ պատերազմը, սակայն, նրա կարծիքով, այլընտրանքային տարբերակն ավելի վատ է:
Ի դեպ, այլընտրանքը ԱՄՆ նախագահի թեկնածուի համար այն է, եթե Ասադը կմնա Սիրիայի նախագահի պաշտոնում, սակայն կկորցնի ողջ պետության վերահսկողությունը, և հետևաբար ահաբեկչական խմբավորումների ազդեցությունը միայն կուժեղանա: