Կիևի Վլադիմիրյան տաճարում Համաշխարհային երկրորդ պատերազմի զոհերի հիշատակը հարգելուց հետո, Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ իշխանությունները ծրագրում են համազգային երկխոսություն սկսել: Կլոր սեղանը նախատեսված է անցկացնել մայիսի 14-ին: Այս մասին գրում է novostimira.com-ը:

 

«Ուկրաինային անհրաժեշտ է միասնություն, երկխոսություն ու խաղաղություն: Իսկ խաղաղություն կլինի միայն այն դեպքում, եթե ահաբեկիչները չհամագործակցեն Ռուսաստանի հետ, որը 69 տարի առաջ մեր կողքին էր կանգնած: Իսկ այժմ մեր կողքին են Գերմանիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն»,- նշել է Ուկրաինայի կառավարության ղեկավարը:

 

Յացենյուկի խոսքով'Ռուսաստանը պետք է դադարի ահաբեկիչներին աջակցելուց, ովքեր Ուկրաինայում սպանում են խաղաղ բնակչությանը: Նա նշել է, որ հենց նրանց դեմ է եղել հակաահաբեկչական օպերացիան:

 

«69 տարի մենք Ռուսաստանի հետ պայքարել ենք ֆաշիզմի դեմ ու հաղթել: Իսկ այժմ Ռուսաստանը պատերազմ է սկսել Ուկրաինայի դեմ: Պատմությունը կրկնվում է այլ կերպ»,-ասել է Արսենի Յացենյուկը: