Լիբիական ազգային բանակը, որը գլխավորում է մարշալ Խալիֆա Խաֆթարը, խոցել է թուրքական անօդաչու սարք, որը տեղափոխել է ականանետային զինատեսակների համար նախատեսված ռումբներ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, վկայակոչելով «Ալ Քարամա» օպերատիվ գործողության շտաբի տարածած հայտարարությունը։
Նշենք, որ ավելի վաղ, Մոսկվան եւ Անկարան հանդես են եկել հայտարարությամբ, կոչ անելով հունվարի 12-ի կեսգիշերից հաստատել հրադադար եւ անհապաղ նստել բանակցությունների, սակայն մարշալ Խալիֆա Խաֆթարը թեեւ ողջունել է այս նախաձեռնությունը, սակայն եւ հակադարձել է, որ կշարունակի գրոհել մայրաքաղաք Տրիպոլին, որը սկսել էր դեռ անցյալ տարվա ապրիլից։