Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ուկրաինական հինգ անօդաչու թռչող սարք են խոցել Նոր Մոսկվայում և Մոսկվայի մարզում, գրում է Interfax-ը։
«Այսօր առավոտյան 5 անօդաչու թռչող սարքով ահաբեկչություն իրականացնելու Կիևի ռեժիմի փորձը խափանվել է։ Նոր Մոսկվայի տարածքում ուկրաինական չորս անօդաչու թռչող սարք է ոչնչացվել հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից։ Մեկ այլ անօդաչու թռչող սարք ճնշվել է էլեկտրոնային պատերազմի միջոցով և կործանվել Մոսկվայի մարզի Օդինցովո շրջանի տարածքում»,- ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։
«Խափանված ահաբեկչության հետևանքով՝ տուժածներ և ավերածություններ չկան»,- հայտնել են ՌԴ ՊՆ-ից։