Իրանում ռազմական ուղղաթիռ է կործանվել։ Այս մասին հայտնում է Tasnim News Agency–ին։

Աղբյուրի տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել Օրումիե քաղաքի մոտ։ Bell-214 ռազմական ուղղաթիռը կործանվել է փորձնական թռիչքի ժամանակ։ Նախնական վարկածի համաձայն՝ կործանման պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել։ Օդանավում եղել է 3 զինծառայող, որոնցից մեկը զոհվել է, ևս երկուսը վիրավորվել են։