Ինչպես հայտնում է  РИА Новости-ն, Մեքսիկայում վթարվել է երկրի ՆԳ նախարարին և Օախակայի նահանգապետին տեղափոխող ուղղաթիռը: Միջադեպի հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի:

«Դեպքի վայրում հայտնաբերվել է 12 զոհի մարմինները… Եվս մեկ մարդ մահացել է հիվանդանոցում», - հաղորդվում է գլխավոր դատախազության հաղրդագրության մեջ: 

Նշվում է նաև, որ վթարի հետևանքով ևս 15 մարդ վիրավորվել է և գտնվում է հիվանդանոցում: Որոնողական աշխատանքները շարունակվում են: