ՌԴ Կեմերովոյի շրջանում ուղղաթիռ է կործանվել: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով ՆԳՆ շրջանային վարչությանը:

 

Հաղորդվում է, որ միջադեպի հետևանքով զոհվել է 3 մարդ:

 

«Ենթադրաբար, ուղղաթիռը թռել է շատ ցածր, բախվել է ծառերին և վայր ընկել»,- ասել է մամուլի ծառայության աշխատակիցը:

 

Այս պահին պարզվում է ուղղաթիռում եղած մարդկանց քանակը: