Մեծ Բրիտանիայի արևելյան շրջանում կործանվել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ուղղաթիռը: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչները հաստատել են, որ Մեծ Բրիտանիայում աղետի է ենթարկվել ամերիկյան ռազմական ուղղաթիռ: Ավիաաղետը տեղի է ունեցել վարժական թռիչք կատարելիս, ինչի արդյունքում զոհվել է 4 մարդ:
Ըստ նախնական տվյալների' ուղղաթիռը վթարի է ենթարկվել ծովում: Անկման վայր է ուղարկվել 3 փրկարար նավ: